Հոկտեմբերի 25-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված«Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային:
Գեղաթերթիկը ձևավորված է հայկական և պարսկական զարդանախշերով:
300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևան քաղաքում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սպահան քաղաքում գտնվող հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը:
Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալինասեր Սոբհանիպուրը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի չափսերն են` 45,0 x 33,0 մմ, գեղաթերթիկի չափսերը` 130,0 x 70,0 մմ, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը: