18 փետրվարի 2008 - 15:29 AMT
Սերբիայում բողոքի ցույցեր են անցնում Կոսովոյի անկախության դեմ
Սերբիայում Կոսովոյի անկախության հռչակման հակառակորդները բողոքի ցույցեր են կազմակերպել երկրի մայրաքաղաք Բելգրադում եւ Նովի-Սադ քաղաքում: Ըստ ոստիկանության տվյալների, ցույցերին մասնակցել են մի քանի հարյուր մարդ: Բելգրադի կենտրոնում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, որի արդյունքում տուժել են շուրջ 30 հոգի, այդ թվում 15 ոստիկաններ: Ցուցարարների թվում շատ են եղել երիտասարդները, որոնք քարեր են նետել Սերբիայում ԱՄՆ-ի եւ այժմ ԵՄ-ում նախագահող Սլովենիայի դեսպանատների վրա: