26 հոկտեմբերի 2017 - 16:35 AMT
Գևորգ Վերմիշյանը «Մեգաֆոնի» գործադիր տնօրեն է նշանակվել

«Մեգաֆոնի» տնօրենների խորհուրդը որոշել է ընկերության ֆինանսական տնօրեն Գևորգ Վերմիշյանին նշանակել գործադիր տնօրեն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Հաստատել Գևորգ Հարությունի Վերմիշյանի թեկնածությունը ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշանակման որոշումը պետք է ստանա բաժնետերերի հավանությունը 2017-ի նոյեմբերի 30-ին կայանալիք ժողովում:

Վերմիշյանը կզբաղվի ընկերության օպերացիոն գործունեությամբ, կվերահսկի ընկերության ռազմավարության կատարումը, կառավարման կոլեգիալ մարմինների աշխատանքի կազմակերպումը, կկառավարի դուստր և կախյալ ընկերությունների գործունեությունը:

Վերմիշյանը զբաղեցնում էր «Մեգաֆոնի» ֆինանսական տնօրենի պաշտոնը 2011-ից, «ՏՏ Մոբայլ», «Օստելեկոմ» և «Ակվաֆոն-GSM» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է: