18 փետրվարի 2008 - 18:09 AMT
Սերժ Սարգսյան. Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն
Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն միեւնույն ժամանակ, Կոսովոյից դրական ազդակ է ստացվել ԼՂՀ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն: «Լեռնային Ղարաբաղն անկախ է արդեն շուրջ 17 տարի, թեեւ դա դեռեւս ոչ ոք չի ճանաչել: ԽՍՀՄ օրենքները թույլ էին տալիս դուրս գալ Խորհրդային Միության կազմից, եւ երբ Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, ապա Ղարաբաղը օգտվեց դրանից եւ հռչակեց իր անկախությունը»,-ասել է Սարգսյանը, հաղորդում է «Ռոյթերսը»: