27 հոկտեմբերի 2017 - 12:44 AMT
Մխիթարյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաներին

Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Ակցիան կազմակերպել էր Manchester United Foundation հիմնադրամը:

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ «Ոգեշնչենք երեխային» վերտառությամբ:

Մխիթարյանը զրուցել է երեխաներից մեկի հետ։ Նա ասել է.«Լավագույնը դառնալու համար պետք է շատ աշխատես, հավատաս ուժերիդ, կատարելագործես հմտություններդ: Պետք է մշտապես աշխատել և այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել էր «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի սաների հետ: Հանդիպման տեսանյութը Մխիթարյանը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: