18 փետրվարի 2008 - 18:49 AMT
Էրդողանը շնորհավորել է կոսովարներին անկախության հռչակման առիթով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանտը երկուշաբթի շոնրհավորել է Կոսովոյի կառավարության ղեկավար Խաշիմ Տաչիին երկրամասի խորհրադարանի կողմից անկախության մասին հռչակագրի ընդունման կապակցությամբ: «Թուրքիան ուշադիր հետեւել է տարածաշրջանում ընթացող իրադարձություններին: Նա հուսով է, որ Կոսովոն բնակեցնող բոլոր ժողովրդների միասնությունը, ներառյալ ալբանացիներին, կնպաստի նրանց ապագայի ձեւավորմանը»,-ասել է Էրդողանը Կոսովոյի վարչապետի հետ հեռախոսազրույցում:

Իր հերթին, Կոսովոյի անկախության հռչակումը ողջունել է նաեւ միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության առաջնորդ Մեհմետ Ալի Թալաթը: «Հուսով եմ, որ Կոսովոյի անկախությունը դրական ազդեցություն կունենա Բալկաններում անվտանգության եւ համագործակցության վրա»,-ասվում է Կիպրոսի թուրքերի առաջնորդի հայտարարության մեջ, որ տարածել է նրա մամլո ծառայությունը: Թալաթը հույս է հայտնել, որ Եվրամիությունը Կոսովոյի ճանաչման հարցում չի կրկնի այն սխալները, որոնցից տուժում է Կիպրոսի խնդրի կարգավորման գործընթացը: «Հուսով եմ, որ առաջին հերթին Եվրամիությունը կգործի իր պատասխանատվության բարձր ըմբռնումով»,-ընդգծել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովստի» գործակալությունը: