27 հոկտեմբերի 2017 - 18:33 AMT
Sevan Startup Summit 2018-ին մասնակցության հայտերը կսկսեն ընդունել նոյեմբերի 1-ից

Sevan Startup Summit 2018-ը կանցկացվի հուլիսի 22-29-ը: Ստարտափերի և ներդրողների համար հայտերի ժամկետը կբացվի նոյեմբերի 1-ին: Այս մասին գրում է միջոցառման պաշտոնական կայքը:

Sevan Startup Summit-ը ամենամյա ոչ ֆորմալ համաժողով է, որը համախմբում է արդեն կայացած կամ իրենց գործունեությունը նոր սկսող ընկերությունների, ՏՏ ոլորտի մասնագետների և սկսնակներին: Ստարտափ հավաքի ընթացքում անցկացվում են բազմաթիվ դասախոսություններ, դասընթացներ, ժամանցային միջոցառումներ և այլն:

Նախաձեռնության ղեկավարների խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, և 2018-ի ծրագրում բազմաթիվ նորամուծություններ կան: Առաջին փուլը հաղաթահարած ստարթափերի հետ նախատեսվում է Seaside Startup School դասընթացն անցկացնել: Համաժողովից հետո կիրականացվի Seaside Startup Summit Accelerator նախագիծ, որի շրջանակում մասնակիցները կծանոթանան հնարավոր դոնորների հետ:

Sevan Startup Summit-ն առաջին անգամ անցկացվել է 2016-ին Startup Armenia հիմնադրամի կողմից` Սևանա լճի ափին: Sevan Startup Summit 2017-ը հյուրընկալել է ավելի քան 2000 մասնակցի աշխարհի 23 երկրից։ Համաժողովի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է $50.000։