28 հոկտեմբերի 2017 - 11:57 AMT
Honda-ն էլեկտրական շարժիչով նոր մեքենան է ներկայացրել

Tokyo Motor Show 2017-ի ընթացքում Honda-ն առաջին անգամ ներկայացրել է իր թողարկած Urban էլեկտրական մեքենան:

Express հաղորդմամբ, ճապոնական մեքենաշինական ընկերության համանախագահ Տակահիրո Հաչիգոն հայտարարել է, որ էլեկտրամեքենան նախատեսվում է վաճառքի հանել 2019 թվականին:

«Վաճառքը հեռու ապագայում չէ, արդեն 2019-ին այն կարող են ձեռքբերել նաև Եվրոպայում»,-ասել է ընկերության համանախագահը:

2020 թվականին էլեկտրական շարժիչով մեքենա է նախապատրաստվում թողարկել նաև ճապոնական մեքենաշինական ամենախոշոր ընկերություններից Toyota-ն:

Էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է ամերիկյան Tesla Motors-ը, որն այս տարի ամենամատչելի էլեկտրոմոբիլի սերիական արտադրություն է սկսել:

Մեքենաշինության համաշխարհային արդյունաբերության մեջ շարունակում են առաջատար մնալ բենզին այրող շարժիչներով մեքենաները: