19 փետրվարի 2008 - 13:20 AMT
Ռոբերտ Քոչարյան. Ես քվեարկել եմ կայունության եւ Հայաստանի բարգավաճման օգտին
«Ես կարծում եմ, ոչ ոք կասկած չունի այն հարցում, թե ում եմ տվել ես իմ ձայնը: Ես քվեարկել եմ կայունության եւ Հայաստանի բարգավաճման օգտին»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկությունից հետո:

Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները փորձություն են Հայաստանի համար: «Ամեն մի ընտրություն փորձություն է, որից մենք պետք է դուրս գանք ավելի հզորացած: Համոզված եմ, որ այս ընտրություններն այդպիսին են լինելու: Ժողովրդավարության ամրապնդման տեսակետից Հայաստանը հերթական առաջընթացը կգրանցի»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ չի կարող կանխագուշակել կլինի արդյոք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: «Ցանկալի կլիներ, որ ամեն ինչ ավարտվեր մեկ փուլով»,-ասել է Քոչարյանը: