19 փետրվարի 2008 - 13:47 AMT
Սերբիան ետ է կանչում դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը
Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը հրահանգ է տվել շտապ կերպով ետ կանչել դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Որոշումն ընդունվել է ըստ ԱԳՆ գործողությունների ծրագրի, որը հավանություն է ստացել է Սերբիայի կառավարության նիստում:

Դիվանագիտական առաքելությունների ղեկավարները պետք է լքեն այդ երկրները Սերբիայի ԱԳՆ բողոքի նոտան հանձնելուց 48 ժամվա ընթացքում եւ ժամանեն Բելգրադ խորհրդակցությունների համար: «Սա կառավարության առաջին քայլն է, որ արվում է այն երկրների հանդեպ, որոնք ճանաչում են Կոսովոյի միակողմանի անկախությունը»,-հայտարարել է կառավարության ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան, ելույթ ունենալով Սերբիայի կառավարությունում:

Նախօրեին Կոսովոյի անկախությունն են ճանաչել մի շարք պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԳԴՀ-ն, Իտալիան, Թուրքիան, Ավստրիան, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: