30 հոկտեմբերի 2017 - 18:36 AMT
CNN. Facebook-ը հերքում է, որ «գաղտնալսում է» օգտատերերին

Facebook-ի փոխնախագահ Ռոբ Գոլդմանը հերքել է, որ սոցիալական ցանցն օգտագործում է իր ձայանային ծառայությունները՝ օգտատերերին գաղտնալսելու և սոցցանցում նրանց համապատասխան գովազդ առաջարկելու համար:

CNN-ի փոխանցմամբ՝ Ռոբ Գոլդմանը, ի պատասխան Reply All փոդքասթի ներկայացուցչի Twitter-ում արված դիատարկմանը, թե օգատատերերի ֆեյսբուքյան նամակագրության բովանդակության և սոցցանցում նրանց առաջարկվող գովազդի միջև ուղիղ կապ կա, ասել է, որ ընկերությունը գովազդ է առաջարկում օգատատերերին բացառապես իրենց հետաքրքրություններից ելնելով:

«Մենք հիմնվում ենք միայն օգտատերերի ֆեյսբուքյան հաշիվների նկարագրության, նրանց հավանած էջերի և հրապարակումների վրա», - ասել է Գոլդմանը:

Սոցիալական ցանցերում օգտատերերի վերջին նամակների բովանդակության և առաջարկվող գովազդի կապը դեռևս 2016-ին բացահայտել էր BBC-ն իր հետաքննական հրապարակումներից մեկում: Լրատվամիջոցը հիմնվել էր տասնյակ օգտատերերի վկայությունների վրա: