19 փետրվարի 2008 - 14:25 AMT
ԼՂՀ-ն անկախ պետություն կճանաչվի անկախ այն բանից թե ինչպես կզարգանա իրավիճակը Կոսովոյում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն կճանաչվի անկախ այն բանից թե ինչպես կզարգանա իրավիճակը Կոսովոյում: Երեքշաբթի լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո: «Համոզված եմ, որ ԼՂՀ-ն անկախ պետություն կճանաչվի անկախ այն բանից թե ինչպես կզարգանա իրավիճակը Կոսովոյում»,-ասել է Թորոսյանը:

Խոսնակը նշել է, որ ուշադիր վերլուծել է իրավիճակը Կոսովոյում եւ համեմատել է այն ղարաբաղյան հակամարտության հետ: «Գիտական ապացույցներ գոյություն ունեն, որից հետեւում է, որ ԼՂՀ նախադեպը անխոցելի է անկախության ճանաչման տեսակետից»,-ասել է Տիգրան Թորոսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: