31 հոկտեմբերի 2017 - 16:30 AMT
Սփեյսիին զրկել են «Էմմիից» մանկապղծության մեջ մեղադրվելու պատճառով

Միջազգային հեռուստատեսային ակադեմիան հրաժարվել է հայտնի դերասան Քևին Սփեյսիին հանձնել «Էմմի» մրցանակը, որը նա պետք է ստանար հեռուստատեսության ասպարեզում իր ավանդի համար:

Պատճառը դերասանի դեմ առաջ քաշված մանկապղծության մեղադրանքն է՝ անչափահասի հանդեպ սեռական բնույթի ոտնձգությունների համար:

Մրցանակաբաշխությունը կայանալու է նոյեմբերի 20-ին Նյու Յորքում, գրում է Lenta.ru-ն Sky News-ի վրա հղումով:

Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփի հայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր:

Սփեյսիի խոստովանությունը քննադատեցին լրագրողներն ու միասեռականների հանրությունը: Բացի այդ, «Թղթե տնակի» պրոդյուսերները, որտեղ գլխավոր դերակատարը Սփեյսին է, հայտարարեցին, որ փակում են սերիալը:

«Թղթե տնակի» (House of Cards) հեռարձակվում է 2013 թվականից։ IMDB վարկանիշի համաձայն, այն մտնում է առավել բարձր գնահատված սերիալների քսանյակի մեջ։