19 փետրվարի 2008 - 15:12 AMT
14:00-ի տվյալներով Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,48 տոկոսը
14:00-ի տվյալներով Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող ընտրողների 36,48 տոկոսը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԿԸՀ քարտուղար Համլետ Աբրահամյանը:

Նշենք, որ Հայաստանի ԿԸՀ-ն ուղիղ եթեր է դուրս գալիս յուրաքանչյուր երեք ժամը մեկ, իսկ 24:00-ից հետո քվեարկության արդյունքները կներկայացվեն ամեն ժամը մեկ: Ընտրատեղամասերը կփակվեն 20:00-ին: Ըստ Ոստիկանության պաշտոնական տվյալների, համահանրապետական ընտրություններին կարող են մասնակցել 2 328 320 ընտրողներ: Ընտրություններին հետեւելու են շուրջ 14 հազար դիտորդներ 39 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություններից:

Ըստ հայկական օրենսդրության ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 20:00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքը` յոթ օր անց: