1 նոյեմբերի 2017 - 11:48 AMT
Երևանն ու Մոսկվան մտադիր են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել ՏՏ ոլորտում

Երևանն ու Մոսկվան աշխատում են համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծման վրա, որի միջոցները կարող են ուղղվել այդ թվում նաև ՏՏ ոլորտի և էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ինչ վերաբերում է ռուս-հայկական հիմնադրամին, մենք շարունակում ենք աշխատանքը: Վերջերս ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան: Եթե խոսելու լինենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դա ՏՏ ոլորտն է, էներգետիկան, բարձ տեխնոլոգիաները...Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի վրա»,-ասել է Սարգսյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017-ի հունվարին: Հիմնադրամը կֆինանսավորի այն ոլորտները, որոնք կարող են ապահովել ապրանքաշրջանառության աճը ՀՀ և ՌԴ միջև, նպաստել արդյունաբերական կոոպերացիային: