1 նոյեմբերի 2017 - 18:08 AMT
ՀԲ. Հայաստանը կապի հասանելիությամբ 103-րդ տեղում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում

Հայաստանը Հարավային Կովկասում առաջատար է ինտերնետ և բջջային կապի հասանելիությամբ:

Համաշխարհային բանկի 2017 թվականի հոկտեմբերին հրապարակված զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 103-րդ տեղով առաջ է անցնում Ադրբեջանից և Վրաստանից, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար՝ 109-րդ և 104-րդ հորիզոնականները:

Հայաստանի կապի հասանելիության ցուցանիշը, սակայն, ցածր է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների շարքում: Զեկույցի համաձայն՝ երկու տարածաշրջանների առաջատարներն են Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Իռլանդիան:

ԵԱՏՄ երկրների շարքում 98-րդ հորիզոնականով առաջատար է Բելառուսը: