3 նոյեմբերի 2017 - 15:35 AMT
CNN Greece-ը փաստագրական ֆիլմ է նկարահանել Արցախի մասին

CNN-ի հունական ծառայությունը 26 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմ է նկարահանել Արցախի և ԼՂ հակամարտության մասին:

«Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղություն միջև»,-պատմում է ֆիլմը:

Ֆիլմում Արցախը բացահայտվում է լրագրողների, երիտասարդների պատմությունների միջոցով, ինչպես նաև ներկայացվում է Արցախի տարածքն ականազերծող HALO Trust միջազգային հասարակական կազմակերպության գործունեությունն այստեղ:

Մարտակերտի առաջնագծի զինվորները ֆիլմի առանցքում են:

Ֆիլմում ներառված են նաև հարցազրույցներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևոն Մնացականյանի հետ: