3 նոյեմբերի 2017 - 14:43 AMT
Լավրով. ԵԱՀԿ ՄԽ-ն կարևոր դեր ունի ԼՂ կարգավորման գործում

Ռուսաստանը սատարում է ԵԱՀԿՄինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպմանն ընդառաջ:

Գրեմինգերը ԵԱՀԿ նախագահ է նշանակվել հուլիսին՝ փոխարինելով Լամբերտո Զանիերին, որը ստանձնել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի պաշտոնը:

Ինքը Լավրովը բանակցություններից առաջ հայտարարել է, որ «ԼՂ կարգավորման գործում կողմերի հետ մեկտեղ հիմնական դերակատարություն ունեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»:

Լավրովը նաև նշել է ռուսական կողմի շահագրգռվածությունը ԵԱՀԿ առավել ակտիվ դերակատարության և այն հարցերում, որոնք առնչվում են «Անդրկովկասում, Բալկաններում կայունության վերաբերյալ Ժնևյան բանավեճերին»:

«Շեշտում եմ մեր աջակցությունը ԵԱՀԿ դերակատարությանը ղարաբաղյան և մերձդնեստրյան հիմնահարցերում, Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնևյան բանավեճերում, ինչպես նաև կառուցողական գործունեությանը Բալկաններում»:

Բանակցությունները կայանալու են նոյեմբերի 3-ին Մոսկվայում: