19 փետրվարի 2008 - 21:21 AMT
Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 69,25 տոկոսը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է 1 մլն. 641 հազար 672 ընտրող, ինչը կազմում է ընտրության ձայն ունեցողների 69, 25 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը:

Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 20:00-ին: 24:00-ից հետո ՀՀ ԿԸՀ-ն ամեն ժամ ներկայացնելու է քվեարկության նախնական արդյունքները: Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին կարող է մասնակցել 2 238 320 ընտրող: Ընտրություններին հետեւել են 14 հազար դիտորդներ 39 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություններից:

Հայկական օրենսդրության համաձայն, ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 20-ին ժամը 20:00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքը` յոթ օրից: