Վթար է տեղի ունեցել Ադրբեջանի պետական նավթային կորպորացիայի (SOCAR) նավթային հանքահորում: Երկու մարդ է տուժել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
«Վթարը տեղի է ունեցել համալիր հորատման աշխատանքների «Գարադաղ» տեղամասի №490 հանքահորում: Վթարի հետևանքով 2 մարդ է տուժել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այժմ հետաքննվում են վթարի պատճառները:
Ինչպես հայտնել է առողջապահության նախարարության մամուլի ծառայության աշխատակից Սաֆայա Ահմեդովան, նավթագործ Ֆիկրեթ Գյոզալովի վիճակը ծանր է՝ նա գանգուղեղի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել է: Մյուս նավթագործ Ջավադ Ադիլովի վիճակը կայուն է: