19 փետրվարի 2008 - 23:28 AMT
Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության առաջին նախնական տվյալները
Ընտրատեղամասերը փակելուց երեք ժամ անց Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է առաջին նախնական տվյալները նախագահական ընտրությունների տվյալների վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, հաշվել են 38 ընտրատեղմասերի տվյալները:

8469 ընտրողների ձայների բաշխվածությունը հետեւյալ տեսքն ունի.

Արթուր Բաղդասրյան` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար- 685

Արտաշես Գեղամյան` «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար- 19

Տիգրան Կարապետյան` Ժողովրդական կուսակցության ղեկավար- 29

Արամ Հարությունյան` «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար- 10

Վահան Հովհաննիսյան` «Դաշնակցության» Բյուրոյի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ- 375

Վազգեն Մանուկյան` Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար- 16

Արման Մելիքյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական- 18

Սերժ Սարգսյան` Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար- 6490

Լեւոն Տեր-Պետրոսյան` Հայաստանի առաջին նախագահ- 673

Անճշտությունների թիվը- 145