4 նոյեմբերի 2017 - 13:05 AMT
Նոյեմբերի 7-ը՝ Ղափամայի օր Երևանում

Երևանի Կենտրոն վարչական շրջանը հայտարարում է Ղափամայի օր: Կանցկացվի հայկական ավանդական ուտեստի` Ղափամայի պատրաստման մրցույթ:

Միջոցառումը կկայանա նոյեմբերի 7-ին, ժամը 15:00-ին Վերնիսաժի կենտրոնական ցայտաղբյուրի մոտ:

Ցանկացողները կարող են դիմել և մասնակցել Ղափամայի մրցույթին հետևյալ մրցանակային անվանակարգերում. ամենահետաքրքիր սեղան, ամենայուրօրինակ ձևավորված Ղափամա, ամենամեծ Ղափամա:

Միջոցառմանը համերգային ելույթներով հանդես կգան երգի պարի համույթներ, խմբեր:

Միջոցառման կազմակերպիչն է Կենտրոն վարչական շրջանը: