6 նոյեմբերի 2017 - 14:05 AMT
Սիրիական բանակն ազատագրել է Դեր Զորում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

Սիրիայի կառավարական զորքերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը:

Al-Masdar News-ի փոխանցմամբ՝ սիրիական կառավարությունը՝ Սիրիայի ազատ բանակի (FSA), «Ալ-Նուսրայի» և ԻՊ զինյալների կողմից լրջորեն վնասված հուշահամալիրը վերականգնելու վերաբերյալ որևէ ծրագրի մասին դեռևս չի հայտարարել: «Հուշահամալիրի վերականգնումը ենթադրաբար կիրականացվի Դեր Զորի վերակառուցման ընթացքում»,-գրում է կայքը:

Սիրիական Դեր Զոր քաղաքը իսլամիստների վերահսկողության տակ գտնվել է երեք տարի: 2014 թ սեպտեմբերին «Իսլամական պետություն»-ը պայթեցրել էր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված էին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները։