6 նոյեմբերի 2017 - 21:12 AMT
Ինդիանան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն:

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի հաղորդմամբ, Ինդիանան դարձել է ցեղասպանությունը ճանաչած 48-րդ ամերիկյան նահանգը:

Հայտարարությունը վերաբերում է 20-րդ դարի սկզբին մոտ 3 մլն հայերի, հույների ու ասորիների ցեղասպանություններին:

Նահանգապետ Էրիկ Հոլքոմբը, մասնավորապես, մասնավորապես, շեշտել է, որ 2017-ի նոյեմբերի 6-17-ը Հայոց ցեղասպանության մասին տեղեկացման շաբաթ է լինելու :