7 նոյեմբերի 2017 - 10:38 AMT
Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողել են Եվրոպայի առաջնությունը

Հերսոնեսում (Կրետե) ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լեւոն Արոնյանի բացակայությամբ չկարողացավ հաղթել Սերբիային՝ 2:2:

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ երկրորդ խաղատախտակի առջև, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց վերջին խաղատախտակի առջև:

Հավաքականը վաստակած 10 միավորով 12-րդ հորիզոնականում է, ինչը վերջին տարիների ամենավատ արդյունքն է։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ադրբեջանի ընտրանին։

Կանանց հավաքականը զբաղեցրել է իններորդ տեղը: Եզրափակիչ տուրում մեր թիմը խոշոր՝ 0.5:3.5 հաշվով զիջեց Ռուսաստանի հավաքականին: Միայն Լիլիթ Գալոյանը երրորդ խաղատախտակի առջև կարողացավ ոչ-ոքի խաղալ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին: