7 նոյեմբերի 2017 - 13:18 AMT
Ռուսաստանաբնակ հայ գործարարները տարբեր ծրագրեր կիրականացնեն Արցախում

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Սարգսյանին, Արարատ Թավադյանին ու Գրիգորի Գասպարյանին և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Սփյուռքի ներդրումն Արցախի շենացման գործում՝ արժևորելով սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձևավորման մեջ. Հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը: