7 նոյեմբերի 2017 - 14:35 AMT
Մոսկվայում կբացվի «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանի գործերի ցուցահանդեսը

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Ժամանակակից պատմության կենտրոնական պետական թանգարանում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակում կբացվի Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանի գործերի ցուցահանդեսը:

«Արևը քարի մեջ» կոչվող ցուցահանդեսում կներկայացվի Հարությունյանի ավելի քան 70 աշխատանք, ինչպես նկարչի ընտանիքի արխիվից, այնպես էլ՝ մասնավոր հավաքածուներից, կներկայացվեն նաև արխիվային նյութեր և Հարությունյանի անձնական իրերը, գրում է Rusarminfo-ն:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը:

Արա Հարությունյանը Երևանի խորհրդանիշը դարձած «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակն է, ինչպես նաև 40-ից ավելի հուշարձանների, հուշակոթողների և ճարտարապետական ձևերի և քանդակների համալիրների Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ֆիլիպիններում և այլուր: