20 փետրվարի 2008 - 05:17 AMT
Հայաստանի նախագահական ընտրություններին հաղթում է Սերժ Սարգսյանը
Հայաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով, ներկա դրությամբ նախագահական ընտրություններին հաղթում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ընտրողների ձայները նախագահական ընտրություններին հետեւյալ տեղաբաշխումն ունեն.

Արթուր Բաղդասարյան` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար- 17,19 տոկոս

Արտաշես Գեղամյան` «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար- 0,43 տոկոս

Տիգրան Կարապետյան` Ժողովրդական կուսակցության ղեկավար- 0,5 տոկոս

Արամ Հարությունյան` «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար- 0,18 տոկոս

Վահան Հովհաննիսյան` «Դաշնակցության» Բյուրոյի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ- 5,9 տոկոս

Վազգեն Մանուկյան` Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար- 0,96 տոկոս

Արման Մելիքյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական- 0,25 տոկոս

Սերժ Սարգսյան` Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար- 54,8 տոկոս

Լեւոն Տեր-Պետրոսյան` Հայաստանի առաջին նախագահ- 19,6 տոկոս: