«Ռոսիա 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին, որտեղ թղթակից Մարիա Գլադկիխը պատմում է երկրում ՏՏ ոլորտի, գորգագործության, սննդամթերքի աճեցման մասին:
«Կինո, գինի, տեղ-տեղ «Միմինո», ծիրանի օղի և գորգագործության հետ կապված շրջագայություններ ռուսաստանցիների համար: Եվ դրա հետ մեկտեղ՝ նորագույն ՏՏ տեխնոլոգիաներ և անվճար կրթություն եվրոպական և նույնիսկ ամերիկյան չափանիշներով»,-ասվում է «Հայկական ակցենտ» կոչվող ռեպորտաժում:
9-րոպեանոց տեսանյութի հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում հայկական 6000-ամյա գինեգործությանը, մասնավորապես ծիրանի գինու արտադրությանը: «Ծիրանի գինին վաճառքի առաջատարն է: Գինին արտահանվում է ՌԴ, ԱՄՆ, Ճապոնիա, Իսրայել և Ֆրանսիա: Արտահանվում է արտադրանքի 70 տոկոսը»,-ասվում է ռեպորտաժում:
Ավելի աղ «Ռոսիա 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ էր նկարահանել Հայաստանի մասին՝ պատմելով հայկական երջանկության մասին և հետաքրքիր փաստեր ներկայացնելով երկրի մասին: