7 նոյեմբերի 2017 - 17:30 AMT
Արոնյանը և Սարգսյանը ԵԱ-ում անհատական մեդալներ են նվաճել

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունքն է ցույց տվել:

Հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր՝ ետևում թողնելով ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և չեխ Դավիթ Նավարային:

Երրորդ խաղատախտակի առջև Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց է տվել երկրորդ արդյունք: Առաջին տեղում ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: