20 փետրվարի 2008 - 12:07 AMT
ՀՀ ԿԸՀ-ն նախնական տվյալներով, Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը
Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական տվյալները: Ինչպես հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, մշակվել են 1 669 818 ընտրողների քվեները, որոնք, մասնավորապես, բաշխվել են հետեւյալ կերպ:

Արթուր Բաղդասարյան` «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ-272 256 քվե

Արտաշես Գեղամյան` «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ-7 473 ձայն

Տիգրան Կարապետյան` «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ-9 754 քվե

Վահան Հովհաննիսյան` ՀՅԴ անդամ, խորհրդարանի փոխխոսնակ-100 876 քվե

Վազգեն Մանուկյան` Ազգային-Ժողովրդավարական միության առաջնորդ-20 939 քվե

Արման Մելիքյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական- 4 359 ձայն

Սերժ Սարգսյան` Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, վարչապետ-863 544 քվե

Լեւոն Տեր-Պետրոսյան` Հայաստանի առաջին նախագահ-351 306 քվե

Այդպիսով, ԿԸՀ նախնական տվյալներով, Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: