20 փետրվարի 2008 - 12:49 AMT
Երեւանում պատրաստվում են ընդդիմության հանրահավաքին
Մատենադարանի մոտ, որտեղ հավաքվում են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, հերթապահում են ոստիկանության աշխատակիցները: Ընդ որում, ինչպես հաղորդել են ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, նրանք մտադիր չեն խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը, այլ միայն ապահովելու են հասարակական կարգի պահպանումը, հաղորդում է «Մեդիամաքսը»:

Նշենք, որ հանրահավաքը ծրագրված էր 15:00-ին, սակայն անցած գիշեր Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչները կոչ են արել իրենց կողմնակիցներին 11:00-ից հավաքվել Մատենադարանի մոտ:

Մինչդեռ, որոշ տվյալներով, փետրվարի լույս 20-ի գիշերը Երեւան ռազմական տեխնիկա է բերվել: Ընդ որում լուրերն այն մաին, թե զրահատեխնիկան գտնվում է Մարշալ Բաղրամյանի պողոտայում` խորհրդարանի շենքի մոտ, չեն հաստատվել: Նշենք, որ ՀՀ խորհրդարանի եւ ԿԸՀ շենքերը վերցված են ուժեղացված պաշտպանության տակ:

Նշենք, որ ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: