8 նոյեմբերի 2017 - 13:04 AMT
Լևանդովսկին՝ խարդախության զոհ. 24.000 եվրո է փոխանցել «երեխայի բուժման» համար

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խարդախության զոհ է դարձել: Նա ցանկացել է օգնել մի լեհ տղայի, որի ծնողները գումար էին հավաքում աչքի քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ֆուտբոլիստը 24.000 եվրո է փոխանցել աճուրդի հաշվեհամարին, որն անցկացնում էր դրամահավաքը, սակայն պարզվել է, որ այն ֆիկտիվ է:

Ոստիկանությունն արդեն պարզել է, թե ով է խարդախության հեղինակը, ում հաշվեհամարին է փոխանցվել գումարը: Տղամարդը հայտարարել է, որ կվերադարձնի խաբեությամբ շորթած գումարը, հայտնում է Eurosport-ը Bild-ի վրա հղումով: Ավելի ուշ նա հրապարակել է փոխանցված գումարի սքրինը:

Լևանդովսկին իրավիճակը չի մեկնաբանել:

Լևանդովսկին հավաքականի կազմում պատրաստվում է Ուրուգվայի հետ ընկերական խաղին: 2017/18 խաղաշրջանում նա 15 գոլ է իրացրել 17 խաղում: