iPhone X-ի իրական գինը 357,5 դոլար է՝ հաշվարկել են TechInsights-ի փորձագետները:
Փորձագետները նշում են, որ սմարթֆոնի ամենաթանկ բաղադրիչը Samsung-ի արտադրության 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյն է, որի գինը 65,5 դոլար է, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Համեմատության համար՝ iPhone 8-ի էկրանի արժեքը 36 դոլար է, պողպատե շրջանակով կորպուսինը՝ մոտ 36 դոլար: Ընդ որում, iPhone 8-ի բաղադրիչների արժեքը չի գերազանցում 248 դոլարը, իսկ iPhone 8 Plus-ը՝ 288 դոլարը:
iPhone X-ի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 3-ին աշխարհի 55 երկրում: Սմարթֆոնի գինը սկսվում է 1000 դոլարից: