8 նոյեմբերի 2017 - 15:03 AMT
Մինչև նոյեմբերի 11-ը եղանակն անձրևային կլինի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 9-ին Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ ինտենսիվ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը` հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 9-10-ը սպասվում է անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: