8 նոյեմբերի 2017 - 16:35 AMT
Marca. Նեյմարն անտեսում է Էմերիին մարզումների ժամանակ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն անտեսում է մարզիչ Ունաի Էմերիին մարզումների ժամանակ: Նեյմարի և Էմերիի միջև ակնհայտ բախում չկա, սակայն, բրազիլացին իր պահվածքով ցույց է տալիս, որ չի գնահատում և չի հարգում թիմի մարզչին:

«Նրա վերաբերմունքը մարզչի հանդեպ ակնհայտ է: Երբեմն Նեյմարը ժեստով կամ հայացքով հասկանցում է մարզչին, որ չի ցանկանում նրան լսել, որի վերջինս նրան հանգիստ թողնի»,-գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

ՊՍԺ-ի ղեկավարությունը խնդրել է ֆուտբոլիստին և մարզչին զրուցել, հարթել տարաձայնությունները, սակայն դեռևս շփումն արդյունք չի տալիս:

Նեյմարի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ գործում է մինչև 2022 թվականը: Փարիզեցիները ձեռք են բերել բրազիլացի ֆուտբոլիստին 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով:

Էմերին գլխավորել է ՊՍԺ-ն 2016-ի ամռանը: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, խաղաշրջանի ավարտին ՊՍԺշն կարող է գլխավորել Ժոզե Մոուրինյոն:

Ընթերցեք նաև.Mundo Deportivo. «Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին Ռոնալդուի հետ պայմանագրի ավարտից հետո