Լա Լիգայի նախագահ Խավիրեր Տեբասը հայտարարել է , որ «Բարսելոնան» կմնա իսպանական լիգայում՝ անդրադառնալով Իսպանիայի կազմից դուրս գալու Կատալոնիայի ջանքերին:
«Կատալոնիան չի անկախանա: Կատալոնիան կմնա Իսպանիայի կազմում դեռ երկար ժամանակ: Իսկ «Բարսելոնան» կշարունակի հանդես գալ իսպանական լիգայում»,-ասել է նա:
«Երբ ինչ-որ մարդիկ ապստամբություն են սկսում, հայտնվում են բանտում»,-ասել է պաշտոնյան, հայտնում է Eurosport-ը AS-ի վրա հղումով:
Կատալոնիայում Լա Լիգայի 2 թիմ կա՝ «Բարսելոնան» և «Էսպանիոլը»: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան»կարող է դուրս գալ Իսպանիայի առաջնությունից և խաղալ Ֆրանսիայի կամ ԱՊԼ առաջնությունում: