9 նոյեմբերի 2017 - 13:15 AMT
Ֆրանսահայ ռեժիսորի նոր ֆիլմը տպավորել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ղեկավարներին

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացրել է փախստականների հիմնախնդիրն արծարծող «Վիլլա» ֆիլմը, որի դեպքերը տեղի են ունենում Ֆրանսիայի հարավային ծովափնյա փոքրիկ գյուղերից մեկում:

The People’s World ամերիկյան կայքի փոխանցմամբ, կինոփառատոնի գործադիր տնօրենն ու գլխավոր ռեժիսորը Կետիկյանի նոր ֆիլմը համարում է լավագույններից մեկը: «Ֆիլմը մի ամբողջ հոգեբանական գիտություն է: Յոթ կերպարների միջոցով ներկայացվում են աշխարհի հիմնախնդիրները»,-ասել է կինոփառատոնի ղեկավարը:

Կետիկյանը «լուրջ հիմնախնդիրներն ու հումորը էկրանից մատուցելու տարբերվող, ինքնատիպ մոտեցում ունի»,-գրում է կայքը:

«Ֆրանսահայ ռեժիսորն իր ֆիլմերում մեծ տեղ է հատկացնում պատմական իրադարձություններին: Նրա նախրոդ ֆիլմը՝ «Խելագարի պատմությունը», պատմում է Հայոց ցեղասպանության մասին, թեմա, որը հոգեհարազատ է հայկական ժառանգություն ունեցող արվեստագետի համար: Նրա «Հանցագործների բանակը» ֆիլմը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հայերի և ֆրանսիացիների համատեղ դիմադրության մասին է»,-նշում է աղբյուրը:

Ռոբեր Գեդիկյանը տասնյակ ֆիլմերի հեղինակ է։ Նրա աշխատանքները բազմիցս առաջադրվել են Բերլինի, Կաննի ու այլ կինոփառատոնների մրցանակների։