9 նոյեմբերի 2017 - 12:24 AMT
Մարադոնա. Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է

Հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ԶԼՄ-ների միջոցով դիմել է մեկ այլ հայտնի արգենտինացուն՝ Լիոնել Մեսսիին:

«Լեո, կարող եմ ասել միայն, որ սիրում եմ քեզ: Նայում ես քեզ՝ ու տարվում դրանով: Մյուսներին էլ թույլ տուր իրենց խոսքն ասել: Դու լավագույնն ես բոլոր ժամանակներում»,-ասել է նա, ում մեծն ֆուտբոլիստ էին համարում Մեսսիից առաջ, գրում է Eurosport-ը:

Լիոնել Մեսսին 2017/18 խաղաշրջանում արդեն 12 գոլի հեղինակ է դարձել: