9 նոյեմբերի 2017 - 14:25 AMT
ՀՀ-ն ու Դանիան կդյուրացնեն վիզային ռեժիմը քաղաքացիների որոշ խմբերի համար

Նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Դանիայի թագավորության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության նիստում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում:

«Դյուրացումը վերաբերում է գիտնականներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, պատվիրակության անդամներին»,- ասել է նա:

ՀՀ կառավարության համաձայն՝ համաձայնագիրը միտված է Հայաստանի և Դանիայի միջև տնտեսական, հումանիտար, մշակութային և կրթական համագործակցության զարգացմանը: