Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բելառուսի հավաքականի հետ հանդիպումից հետո մրցակիցներին հաջողություն է մաղթել ապագայում: Այդ մասին հայտնել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Մի տխրեք: Դուք շատ լավ հավաքական ունեք: Կարծում եմ, ամեն ինչ առջևում է: Հաջողություն ձեզ առաջիկայում»,-ասել է Մխիթարյանը, գրում է Championat.com-ը:
Նոյեմբերի 9-ին Երևանում կայացած Հայաստան-Բելառուս ընկերական խաղում հայկական թիմը ջախջախեց մրցակցին 4:1 հաշվով: Գոլերից մեկի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: