11 նոյեմբերի 2017 - 11:20 AMT
Հայազգի ծանրորդը՝ Ավստրիայի եռակի չեմպիոն

Հայազգի ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն:

Գրաց քաղաքում ավարտված Ավստրիայի ծանրամարտի առաջնությունում Մարտիրոսյանը գրավել է առաջին հորիզոնականը 105կգ քաշային կարգում և նվաճել է ոսկե մեդալը, գրում է Rusarminfo-ն:

Առաջնության արդյունքում, 31-ամյա մարզիկն իրավունք է ստացել մասնակցելու 2017-ի աշխարհի առաջնությանը, որը կանցնի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ԱՄՆ-ում:

2015 և 2016 թվականներին ևս Սարգիս Մարտիրոսյանը եղել է Ավստրիայի ծանրամարտի չեմպիոն: