11 նոյեմբերի 2017 - 14:08 AMT
Ադրբեջանցի գործարար Իսմայիլովին ՌԴ-ում մեղադրում են սպանությունների կազմակերպման մեջ

Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանն արտոնել է Մոսկվայի Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի ձերբակալությունը՝ մեղադրելով նրան 2 սպանության կազմակերպման մեջ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան:

«Նրա ձերբակալության վերաբերյալ ապօրինի որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 30-ին: Այն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում: Բողոքարկման դիմումը քննվելու է նոյեմբերի 15-ին»,-ասել է փաստաբանը, հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Իսմայիլովին մեղադրանք է ներկայացվել 2 և ավելի անձանց սպանության, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառության համար:

Հայտարարված է Իսմայիլովի միջազգային հետախուզում: