13 նոյեմբերի 2017 - 11:54 AMT
Ռուս սահմանապահները Իրանի քաղաքացու մոտ նռնականետի նշանառության սարք են հայտնաբերել

Նոյեմբերի 12-ին ՀՀ և Իրանի սահմանին՝ «Ագարակ» սահմանային անցակետում, Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի զննության ժամանակ հայտնաբերել եմ ՊԳՕ-7 օպտիկական նշանառության սարք, որն օգտագործվում է ձեռքի հակատանկային ՌՊԳ-7 նռնականետից կրակելու համար:

Իրավախախտը ասել է, որ գնել է սարքը Երևանի շուկաներից մեկում՝ ընկերոջ խնդրանքով:

Ռուս սահմանապահներն ըստ գործող օրենսդրության փոխանցել են իրավախախտին և նշանառության սարքը ՀՀ իրավասու մարմիններին, հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: