14 նոյեմբերի 2017 - 16:55 AMT
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Մ 20 աշխարհի առաջնությունում

Հայաստանի շախմատիստները հաջող են հանդես եկել Իտալիայի Տարվիզիո քաղաքում մեկնարկած շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնության առաջին տուրում:

Տղաների պայքարում Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ են տարել Տիգրան Հարությունյանը ոչ ոքի է խաղացել: Աղջիկների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը ևս հաղթանակով է մեկնարկել, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 25-ին: