Զիմբաբվեի բանակը գրավել է հեռուստատեսությունը՝ հայտարարելով, որ իրենք գործում են հանցագործների դեմ, որ հեղաշրջման մասին խոսք չկա, իսկ նախագահ Ռոբերտ Մուգաբեին ոչինչ չի սպառնում:
«Մենք ուզում ենք հավաստիացնել, որ նախագահն ու նրա ընտանիքը ողջ և առողջ են, նրանց անվտանգությունը երաշխավորվում է», - ասել է եթերում զինվորական համազգեստով անձը, հայտնում է BBC-ին:
Ըստ Reuters-ի, այդ մարդը գեներալ-մայոր Մոյոն է, որը գլխավորում է Զիմբաբվեի Գլխավոր շտաբի թիկունքի վարչությունը:
Հարարեում լսվում են պայթյուններ և հրետանու համազարկեր:
Զիմբաբվեի իշխող կուսակցությունւը մեղադրել է բանակի գլխավոր հրամանատար Կոնստանտինո Չիվենգային դավաճանության մեջ, քանի որ նա զգուշացրել էր, որ զինվորականները կարող են միջամտել քաղաքականությանը: Չիվենգան հակադրվեց նախագահ Մուգաբեին, երբ վերջինս ազատեց պաշտոնից փոխնախագահին: