15 նոյեմբերի 2017 - 14:05 AMT
ԱՄՆ Պետդեպը հորդորել է իր քաղաքացիներին Ադրբեջանում չվիրահատվել և դեղ չգնել

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին, որոնք Ադրբեջան են այցելում, չվիրահատվել այդ երկրում և դեղորայք չգնել Ադրբեջանի դեղատներից: Դա հաստատել է նաև Ադրբեջանի առողջապահության նախարարի տեղակալ Էլսեվեր Աղաևը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Անդրադառնալով այդ իրողությանը՝ Աղաևն ասել է,որ դա ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհուրդն է իր քաղաքացիներին:

Նա հավելել է նաև, որ ամեն դեպքում Ադրբեջանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներն օգտվում են Ադրբեջանի առողջապահական համակարգից, «քանի որ աշխարհում չկա այնպիսի վիրահատություն, որը չի արվում» այդ երկրում: