15 նոյեմբերի 2017 - 17:20 AMT
Հայ շախմատիստներից 2-ը Մ 20 ԱԱ առաջատարների թվում են

Նոյեմբերի 15-ին անցկացվել են շախմատի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնության 2-րդ տուրի հանդիպումները։ Իրենց 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը: Նրանք ևս 20 մասնակցի հետ առաջատար դիրքերում են։

Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 2-րդ տուրում կրկին կիսել է միավորը, հայտնում է chess.am-ը։

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը պարտություն է կրել։ Նա ունի մեկ միավոր, հայտնում է chess.am-ը։

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 25-ին: