16 նոյեմբերի 2017 - 15:48 AMT
Գերմանիայում կոչ են անում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել

Գերմանական իրավապաշտպան «Վտանգված ժողովրդներ» կազմակերպությունը դիմել է Գերմանիայի ղեկավարությանը՝ կոչ անելով երկրի ամբողջ տարածքում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ քրիստոնյա ժողովրդների, ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ կանգնեցնել:

«Գերմանիան իրազեկ էր Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասիսն, և հենց այդ պատճառով պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ ողբերգությունը մոռացության չմատնվի: Պետք է հուշարձաններ կանգնեցնել, որպեսզի տուժած ժողովրդների ներկայացուցիչները կարողանան հարգել անմեղ զոհերի հիշատակը»,-հայտարարել է կազմակերպության ղեկավար Քեմալ Սիդոն, հայտնում է Rusarminfo-ն Deutsche Welle-ի թրքալեզու տարբերակի վրա հղումով:

Նա նաև հիշեցրել է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում մոտ 1,5 մլն հայ է զոհվել: