Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին՝ 4-րդ փուլում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:
Տուրի 9 պարտիաներից երեքում է հաղթանակ գրանցվել. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)-Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0, Էռնեստո Ինարկիև (ՌԴ)-Լի Չաո (Չինաստան)՝ 1:0, Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)-Ռիչարդ Ռապպորտ (Հունգարիա)՝ 1:0, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Երկրորդ տուրի պարտիաները կկայանան նոյեմբերի 17-ին:
ՖԻԴԵ-ի Գրան պրիխաղարկության եզրափակիչ՝ 4-րդ փուլն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով:
Գրան պրիի 4 փուլի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Այս պահի դրությամբ մասնակցության իրավունք արդեն իսկ ունեն Լևոն Արոնյանը, Լիրեն Դինգը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը: